Արդեն տարիներ շարունակ շատերը չեն հետևում և չեն դիտում «Եվրատեսիլի» երաժշտական մրցույթը՝ դա համարելով քաղաքական և նույնիսկ մշակութային առումով հաճախ պղծություն քարոզող, երգի միջոցով սողոսկող պրոպագանդայի միջոց, քաղաքական փափուկ ուժի գործիք։
Գազայից և Իսրայելից տարածքով, ազգությամբ, կրոնով հեռու 5 օտար երկրներ Իսպանիան, Սլովենիան, Իռլանդիան, Իսլանդիան և Նիդերլանդները բոյկոտել և չեն մասնակցում «Եվրատեսիլին»։
Իսրայելի դեմ նման հանդիմանող, բողոք արտահատող քայլ են անում իրենց օտար Պաղեստինի համար իբրև մարդասիրական քայլ, իբրև կանխարգելում ոճիրի շարունակության։
Իսկ ՀՀ-ն, իր քաղաքացիներին պաշտպանելու երդում տված մարդը, ՀԱՅԿԱԿԱՆ պետությունը նման քայլ չարեց իր հայրենիքից անբաժան մասում ամիսներ շարունակ սով, բլոկադա և էթնիկ զտում անող Ադրբեջանի դեմ, որ միջամտի, պաշտպանի իր ազգակիցների, իր անձնագիրը կրող հարազատ ժողովրդի կյանքն ու պատիվը։
Ավելին հայտարարություններով վավերացրեց ցեղասպանի արածը և դարձավ գործակից իր եղբորը սպանողին։
Որքանո՞վ հայ և քրիստոնյա են պատասխանատու պաշտոն զբաղեցնող և իրենց աջակցող այն մարդիկ, որոնք ուրացան Արցախի Հայոց հայրենիքի այդ հատվածը իր ժողովրդով, սրբավայրերով, նույնիսկ գերեզմաններով, արյուն-քրտինքով կառուցված տներով, դպրոցներով, եկեղեցիներով ու հիվանդանոցներով։
«Սրբազան Հայաստան»-ի ՖԲ էջից